National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.04.2023
Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել են ուխտադրուժ. Նիկոլ Փաշինյան
1 / 2

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվել է Տեղ գյուղի մոտակայքում երեկ՝ ապրիլի 11-ին, տեղի ունեցած զինված բախումով՝ սկսած դեռեւս մարտի 29-ից, երբ ադրբեջանական զորքերի շարժ է նկատվել: «Ի՞նչ գնահատական կտայիք մեր ուժային մարմինների գործունեությանը»,- հարցրել է պատգամավորը:

Վարչապետը հայտնել է, որ կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն, սակայն երեկ տեղի ունեցածը կանխատեսելի է եղել, ինչի կապակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, տրվել են հանձնարարականներ, առաջադրվել խնդիրներ: «Իմ գնահատմամբ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար: Առնվազն ինձ համար միանշանակ է, որ պետք է քննել, հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու: Այն, որ Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել են ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ տրված հանձնարարությունների կատարումը ձախողվել է, ինչը պետք է քննել եւ հասկանալ, թե ինչու են դեպքերն այդպես դասավորվել:

Մանրամասները՝ տեսանյութում: